05/11/2009 14:54
Ինքնասպանությունների թիվն Ադրբեջանում արագորեն աճում է
Հոկտեմբերին անցկացված հետազոտության արդյունքում մոդերն. ազ. կայքը Ադրբեջանում 33 ինքնասպանության դեպք է գրանցել. ինքնասպան եղածներից 9-ը կանայք են: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում ինքնասպանություն գործողների թիվը, ըստ կայքի, արագորեն աճում է:
Այդ մարդիկ իրենց կյանքին վերջ են դրել տարբեր միջոցով: Օրինակ, Սաբիրաբադի շրջանից 31-ամյա Խոշբախտ Ահմեդովան ինքն իրեն դանակահարելու միջոցով կյանքին վերջ է դրել «Ֆեմիդա» իրավախորհրդատվական գրասենյակում:
Հոկտեմբերին ինքնասպանություն գործածների մեծամասնությունը, որոնցից երեքն անչափահասներ էին, կյանքին վերջ են տվել կախվելու միջոցով: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր այդ քայլին են դիմել պարտքերի պատճառով:
Հոկտեմբերին Ադրբեջանում ինքնասպանության փորձ արած մարդկանց թիվը հասնում է 21-ի, որոնցից 7-ը կանայք են:
Մուսավաթ. քոմ-ի տվյալներով, Ադրբեջանում նոյեմբերն էլ է սկսվել ինքնասպանություններով: Միայն այս ամսվա 3-ին 4 ինքնասպանություն է կատարվել Ադրբեջանում. դրանցից 2-ը` Գուբայում, 1-ը` Զաքաթալայում, մյուսն էլ` Բիլասուվարում: Ի դեպ, 2-ը կանայք են եղել: