06/11/2009 11:35
Այսօր Արոնյանը կխաղա Պոնոմարյովի հետ
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ Մոսկվայում մեկնարկած Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Ուշագրավ է, որ Արոնյանն ու Սվիդլերն արդեն երկու տարուց ավելի է` միայն ոչ-ոքիներ են արձանագրում առերես հանդիպումներում:
Նշենք, որ առաջին տուրի մյուս բոլոր պարտիաներում նույնպես կողմերը բավարարվել են կեսական միավորով: Կառլսենը միավորը կիսել է Կրամնիկի, Մորոզևիչը` Լեկոյի, Գելֆանդը` Պոնոմարյովի, Իվանչուկը` Անանդի հետ:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցն է Պոնոմարյովը: Կառլսենը կխաղա Մորոզևիչի, Լեկոն` Գելֆանդի, Սվիդլերը` Իվանչուկի, Կրամնիկը` Անանդի հետ: