06/11/2009 10:18
Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Սոգրեա»-ի պատվիրակությանը
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախօրեին ընդունել է «Սոգրեա» խորհրդատվական ընկերության պատվիրակությանը` ղեկավար Ժան Լուի Օդի գլխավորությամբ:
«Սոգրեա»-ն մոտ մեկ տարի իրականացնելու է Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման ծրագրի ուսումնասիրման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական վարկավորմամբ` 26 միլիոն եվրո բյուջեով: Հանդիպման օրակարգում են եղել վարկավորմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: