06/11/2009 10:28
Քննարկվել են Կասկադ համալիրի կառուցապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախօրեին ընդունել է Գաֆեսճյան հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Կասկադ համալիրի վերջին հատվածի կառուցապատման աշխատանքները, ներկայացվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ու նախագիծը:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ բավական աշխատանք իրականացվել է, սակայն չպետք է բավարարվել եղածով ու հարկավոր է շարունակել համալիրի զարգացումը:
Գագիկ Բեգլարյանն ընդգծել է նաև, որ Կասկադը դարձել է Երևանի զբոսաշրջության ու մշակութային կարևոր կենտրոններից մեկը:
Գաֆեսճյան հիմնադրամի ներկայացուցիչները վստահեցրել են, որ Կասկադի վերջնական բարեկարգման ծրագիրն ավարտին կհասցվի մոտ ապագայում, ինչին իր ակտիվ մասնակցությունն ու աջակցությունն է խոստացել նաև Երևանի քաղաքապետը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: