07/11/2009 09:36
ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի և Իրանի միջև գազային պայմանավորվածությանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների «սրտով չէ» Թուրքիայի և Իրանի միջև նոր պայմանավորվածությունը` իրանական գազի արդյունահանման և իրացման վերբերյալ: Այս մասին Վաշինգտոնում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը, նշելով, որ ինչպես ԱՄՆ-ի, այդպես էլ այլ երկրների համար Իրանի հետ «նորմալ բիզնես վարելու ժամանակը չէ», հայտնում է ՌոսԲիզնեսԿոնսլատինգը:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 2-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ թուրքական պատվիրակության Իրան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև գազի արդյունահանման և իրացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր ընդունվեցին` մասնավորապես, իրանական գազի Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարանցման ուղղությամբ:
Փորձագետների կարծիքով Իրանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունը կարող է լուծել Nabucco գազամուղի հիմնական խնդիրը` ռեսուրսային հիմքի բացակայությունը:
Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս չունի տնտեսական կապեր Իրանի հետ, և հիշեցրել Իրանի էներգետիկ ոլորտում զգալի ներդրումների դեպքում այլ երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Հիշեցնենք, որ Nabucco գազամուղը, որի երկարությունը կլինի 3300 կմ, նպատակ ունի Կենտրոնական Ասիայի և մերձկասպյան շրջանների գազային ռեսուրսները տեղափոխել Կենտրոնական Եվրոպա: Ծրագիրը, որի պաշտոնական հովանավորը դարձավ ԵՄ-ն, ստացավ տրանսեվրոպական ցանցի կարգավիճակ: Բացի ԵՄ երկրներից, ծրագրի մասնակից երկրներ են Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան: Գազամուղը պետք է անցնի Թուրքիայի տարածքով դեպի բալկանյան երկրներ, իսկ այնտեղից` Ավստրիա: Nabucco-ի առավելագույն տարողունակությունը կազմելու է 31 մլրդ խորանարդ մետր: