07/11/2009 11:18
Իրանում ձերբակալվել են արտասահմանցի լրագրողներ
Երկու կանադացի, ճապոնացի և իրանցի լրագրողներ ձերբակալվել են Թեհրանում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն առանց թույլտվության լուսաբանելու համար: Այս մասին հաղորդում է Գազետա.ռու-ն:
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի իրանական ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները բախվել էին ոստիկանության հետ Թեհրանում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, որը կապված էր Իրանում ամերիկյան դեսպանատան վրա գրոհի 30-ամյակին: