09/11/2009 12:45
Բարձրագույն խմբի առաջնությունը հատեց վերջնագիծը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում տեղի ունեցան նաև վերջին` 28-րդ տուրի հանդիպումները: Դրանք թեպետ որևէ ազդեցություն չթողեցին մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորության վրա (նախավերջին տուրը տվել էր բոլոր հարցերի պատասխանները), սակայն, միևնույն է, աչքի ընկան լարված ու համառ պայքարով: Երևանի «Կիլիկիան» սեփական դաշտում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ: «Ուլիսը» մեծ դժվարությամբ հաղթահարեց վերջին շրջանում վերելք ապրող «Արարատի» դիմադրությունը: Այս խաղում գրանցվեց 3:2 հաշիվ:
Մյուս երկու հանդիպումներում խոշոր հաշիվներ արձանագրվեցին: «Փյունիկը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց արծաթե մրցանակակիր «Միկայի» դարպասը: Կապանի «Գանձասարը», իր հերթին, 4:1 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»:
«Կիլիկիա» - «Բանանց» 1:1
Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար` Արարատ Ճաղարյան:
Գոլերը` Հովհաննես Համբարձումյան, 23 (0:1), Սարգիս Մովսիսյան, 73 (1:1):
«Ուլիս» - «Արարատ» 3:2
Երևան, «Նաիրի» մարզադաշտ:
Մրցավար` Արման Ամիրխանյան:
Գոլերը` Կարեն Ավոյան, 20 (0:1), Ռաֆայել Սաֆարյան, 30, ինքնագոլ (1:1), Արտյոմ Ադամյան, 44 (2:1), Կարեն Ավոյան, 59 (2:2), Արթուր Քոչարյան, 90+2 (3:2):
«Փյունիկ» - «Միկա» 4:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Կարեն Նալբանդյան:
Գոլերը` Մարկոս, 28 (1:0), Մարկոս, 49 (2:0), Ալբերտ Թադևոսյան, 57 (3:0), Մարկոս, 61 (4:0):
«Գանձասար» - «Շիրակ» 4:1
Կապան, «Գանձասար» մարզադաշտ:
Մրցավար` Սուրեն Բալիյան:
Գոլերը` Արսեն Ավետիսյան, 17 (1:0), Արսեն Ավետիսյան, 39 (2:0), Արսեն Ավետիսյան, 46 (3:0), Զավեն Բադոյան, 63 (4:0), Տիգրան Դավթյան, 65 (4:1):
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
N Թիմ Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1 «Փյունիկ» 28 20 5 3 64-13 65
2 «Միկա» 28 18 4 6 59-34 58
3 «Ուլիս» 28 16 5 7 47-25 53
4 «Բանանց» 28 13 5 10 40-29 44
5 «Գանձասար» 28 12 2 14 32-47 38
6 «Շիրակ» 28 5 8 15 24-55 23
7 «Կիլիկիա» 28 5 5 18 22-51 20
8 «Արարատ» 28 2 8 18 20-54 14