10/11/2009 11:57
Ռոբերտ Հովհաննիսյանը լրացրեց գրոսմայստերի նորմա
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Չիգորինի շախմատային հուշամրցաշարում երևանցի միջազգային վարպետ Լևոն Բաբուջյանը լրացրել է գրոսմայստերի նորմա: Եվ ահա տեղեկություն է ստացվել, որ նույն մրցաշարում նույնպիսի հաջողության է հասել նաև միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ այդ մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել էր հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը` հավաքելով 7 միավոր: Իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավոր է վաստակել: