10/11/2009 14:00
Ոստիկանական ակադեմիայում հանդիպեցին վետերանների հետ
Այսօր ՀՀ ոստիկանության ակադեմիայում տեղի ունեցավ ոստիկանության վետերանների հանդիպումը ակադեմիայի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպմանը ներկա էր ոստիկանության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Ոստիկանական ակադեմիայի պետ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, Քննչական գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
Հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը: Նա իր խոսքում նշեց, որ չնայած այս օրը` հոկտեմբերի 10-ը, խորհրդային միության միլիցիայի օրն է, և Հայաստանը 2001 թվականից ապրիլի 16-ը նշում է ոստիկանության օր, բայց այս օրը, որը նշվում է Ռուսաստանում, կարևոր է նաև հայ ոստիկանների, հատկապես վետերանների համար:
Հ. Հունանյանը դիմեց ոստիկանության ակադեմիայի ուսանողներին` ասելով. «Շուտով` ավարտելուց հետո, իրենց է հանձնվելու ոստիկանության էստաֆետը, որին նրանք պետք է արժանի հետևորդներ դառնան»:
Նշենք, որ հանդիպումից հետո ոստիկանության վետերանները ծառեր տնկեցին Ոստիկանական ակադեմիայի բակում: