12/11/2009 15:44
Բաքվում հայրը բռնաբարել է որդուն բռնաբարողին
Հոկտեմբերի սկզբին Բաքվի Գարադաղ շրջանում 8 տարեկան տղա երեխա է բռնաբարվել: Շրջանի բնակիչ 17-ամյա Ռ.Վեզիրովը (անունները փոխված են) 8-ամյա Ն.Էյուբովին տարատեսակ խոստումներով մտցրել է Կամազ մակնիշի բեռնատար և ծեծելով բռնաբարել նրան:
Բեռնատարի մոտով անցնող Ա.Գադիրովը այդ տեսարանի ականատեսն է եղել և, առիթից օգտվելով, Ռ.Վեզիրովի հեռանալուց հետո, սպառնալով, որ կխայտառակի նրան, տղային բռնաբարել է նաև ինքը: Տեղի ունեցածի մասին կարճ ժամանակ հետո տեղեկանում է տղայի ընտանիքը: Բռնության ենթարկված տղայի հայրը` Յ.Էյուբովը, նրա եղբայր Վուգարը և ազգական Ա.Ահմեդովը փնտրում և մի քանի օր հետո գտնում են Ռ.Վեզիրովին:
Տղայի վրեժը լուծելու համար հայրը բռնաբարում է Ռ.Վեզիրովին և, նկարահանելով դա բջջային հեռախոսով, տարածում շրջանում: Ներկայում Ռ.Վեզիրովը, Ա.Գադիրովը, Ա.Ահմեդովը և Վ.Էյուբովը ձերբակալված են: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: