12/11/2009 15:40
Գոլբոլի առաջնությանն ընդառաջ
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան նոյեմբերի 17-18-ին «Դինամո» մարզահամալիրում կանցկացնի գոլբոլի Հայաստանի առաջին առաջնությունը, որին կմասնակցեն 6 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից: Այս մասին տեղեկացնում են նույն ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
«Գոլբոլը սպորտաձև է կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն պարաօլիմպիկ մարզաձև է։ Անցկացվում են գոլբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնություններ։ Գոլբոլ խաղի ընթացքում մարզիկների աչքերը կապվում են, որպեսզի ստեղծվեն հավասար հնարավորություններ։ Խաղի նպատակը հակառակորդի դարպասի գրավումն է՝ ներսում զանգ ունեցող գնդակի միջոցով։ Դաշտում խաղում են երկու թիմերի վեցական մարզիկներ»,- նշված է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: