12/11/2009 14:41
2010 թվականի Հայաստանի բյուջեն իրավիճակային է
2010 թվականի բյուջեն համապատասխանում է այն իրավիճակին, ինչն այսօր առկա է Հայաստանում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ 2010 թվականի բյուջեի ամբողջ կառուցվածքը` 2009 թվականի հետ համեմատած, ունի եկամուտների առումով անկումային մասեր, ինչը գլոբալ ֆինանսա-տնսեսական ճգնաժամի արդյունք է: Ըստ բանախոսի, որոշ խնդիրներ կան նաև դեֆիցիտի առումով:
Պատգամավորը նկատեց, որ սոցիալական պաշտպանության մասով հիմնական ուղվածությունները չեն կրճատվել և պահպանվել է համամասնությունը:
«Պետության կողմից հայտարարաված սոցիալ քաղաքականությունը և իր պատասխանատվությունն այդ մասով բյուջեում պահպանվել է»,- շեշտեց Վ.Այվազյանը, հավելելով, որ որոշակի կրճատումներ կան հիմնականում եկամուտների և կապիտալ ներդրումների մասով:
«Կրճատումներն այս տարվա բյուջեի զուտ եկամտային մասով կատարողականության մեր ունեցած կանխատեսումների արդյունքն են»,- նշեց Վարդան Այվազյանը: