13/11/2009 12:51
Լևոն Արոնյանը նախավերջին տուրում կհանդիպի Իվանչուկի հետ
Մոսկվայում ընթացող Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Վերջինս 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, մինչդեռ Լևոն Արոնյանը Բորիս Գելֆանդի և Մագնուս Կառլսենի հետ միասին բաժանում է 4-6-րդ հորիզոնականները:
Հաշվետու տուրում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը միավորը կիսեց Ալեքսանդր Մորոզևիչի հետ և 4,5 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս, իր հերթին, պարտության է մատնել Գելֆանդին: Ռուսլան Պոնոմարյովը վաստակել է 3, Մորոզևիչը, Լեկոն և Սվիդլերը` 2,5-ական միավոր:
Տալի հուշամրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր: Այսօր կայանալիք նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Իվանչուկի հետ:
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 dxc4 5. e3 a6 6. a4 c5 7. Bxc4 Nc6 8. O-O Be7 9. dxc5 O-O 10. Qc2 Bxc5 11. Rd1 Qc7 12. Ne4 Be7 13. Bd2 Na5 14. Bxa5 Qxa5 15. Nxf6+ Bxf6 16. Bd3 g6 17. Be4 Qb4 18. Rd2 Ra7 19. h3 b6 20. Rad1 b5 21. axb5 Qxb5 22. Nd4 Qb6 23. Qc6 Rb7 24. Rc2 Qxc6 25. Nxc6 Kg7 26. Rdd2 h5 27. Bf3 h4 28. Na5 Rd7 29. Bc6 Rxd2 30. Rxd2 Be7 31. Nc4 g5 32. Rd1 f5 33. Nb6 Bc5 34. Nxc8 Rxc8 35. Ba4 Rb8 36. b3 Kf6 1/2:1/2:
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) 1:0
1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. e3 Bg4 5. h3 Bxf3 6. Qxf3 e6 7. Nc3 Nbd7 8. Bd3 dxc4 9. Bxc4 Bd6 10. O-O O-O 11. e4 e5 12. d5 Nb6 13. Bd3 cxd5 14. exd5 h6 15. Be3 Rc8 16. Rac1 Nc4 17. Bxc4 Rxc4 18. Qe2 Rc8 19. Bxa7 b6 20. Nb5 Rc5 21. Rfd1 Qd7 22. Nxd6 Qxd6 23. Rxc5 Qxc5 24. Qe3 Qc2 25. Qb3 Qxb3 26. axb3 Rd8 27. d6 b5 28. f3 Ra8 29. Be3 Nd7 30. Rd5 Rb8 31. f4 exf4 32. Bxf4 f6 33. Rd2 Kf7 34. Kf2 Ke6 35. Ke3 Rc8 36. Kd4 g5 37. Re2+ Ne5 38. Bxe5 fxe5+ 39. Rxe5+ Kxd6 40. Rxb5 Rc2 41. g4 Rxb2 42. Rb6+ Kc7 43. Kc3 1:0: