13/11/2009 13:33
ԲԱՏԷ-ն նույնպես հրաժարվեց «Համագործակցության գավաթի» մրցաշարից
Բելառուսի ԲԱՏԷ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ ակումբի ղեկավարությունը, կապված այն հանգամանքի հետ, որ մրցաշրջանը երկրում ուշ է ավարտվել, ինչի պատճառով ֆուտբոլիստները լիարժեք հանգստի կարիք ունեն, որոշում է կայացրել հրաժարվել «Համագործակցության գավաթի» խաղարկությանը մասնակցությունից:
Հիշեցնենք, որ ԲԱՏԷ-ն, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանը, այս տարի վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 17-ին, Լիվերպուլում` Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում մրցակցելով անգլիական «Էվերտոնի» հետ: