13/11/2009 14:50
Կարեն Նալբանդյանը` մրցավարական կոմիտեի անդամ
Հայաստանի լավագույն մրցավարներից մեկը` 45-ամյա Կարեն Նալբանդյանը, ով ՖԻՖԱ-ի մրցավար է, ավարտել է կարիերան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանիորեն է գնահատել ֆուտբոլին նրա մատուցած ծառայությունները: Նալբանդյանի սպասարկած վերջին` «Փյունիկ»-«Միկա» հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան հատուկ հուշագիր հանձնեց` նվիրելով նաև լայնէկրան հեռուստացույց:
Սակայն, թողնելով մրցավարությունը, Կարեն Նալբանդյանն ամենևին էլ չի հեռանա ֆուտբոլից: ՀՖՖ գործադիր կոմիտեն իր հերթական նիստում նրան հաստատել է մրցավարական կոմիտեի կազմում: