Լևոն Արոնյանը ջախջախեց Վիշվանաթան Անանդին

16/11/2009 12:10

Լևոն Արոնյանը ջախջախեց Վիշվանաթան Անանդին


Մոսկվայում ավարտվեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ կայացած Տալի հուշամրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին և լավ տրամադրությամբ ավարտեց մրցաշարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր շախմատիստը Տալի հուշամրցաշարում, ընդհանուր առմամբ, իր հնարավորություններից բավական ցածր հանդես եկավ, կարելի է ասել, որ նրա արթնացումը 9-րդ տուրում ինչ-որ առումով անսպասելի էր: Առաջատարին` Վլադիմիր Կրամնիկին մրցաշարային աղյուսակում հետապնդող Վիշվանաթան Անանդը հնարավորություն ուներ` հասնելու նրան, սակայն վերջին պարտիայում կրած ջախջախիչ պարտությունը թույլ չտվեց լուծել այդ խնդիրը: Աշխարհի չեմպիոնի կարիերայում այսպիսի պարտությունները շատ չեն: Հնդկացին պարզապես սարսափելի խաղաց և գործնականում անձամբ ոչնչացրեց իր արքայական թևը: Այնուհետև նա փորձեց փրկել իրավիճակը, սակայն հայտնվեց թակարդում և արդեն 25-րդ քայլին հանձնվեց:

Հաշվետու տուրում նորվեգացի Մագնուս Կառլսենը սևերով պարտության մատնեց հունգարացի Պետեր Լեկոյին: Ռուսլան Պոնոմարյովը, իր հերթին, առավելության հասավ Ալեքսանդր Մորոզևիչի նկատմամբ: Մյուս` Վասիլի Իվանչուկ-Վլադիմիր Կրամնիկ և Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ պարտիաներում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:

Արդյունքում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, վաստակելով 6 միավոր, հռչակվեց մրցաշարի հաղթող: Չի կարելի մոռանալ, որ Կրամնիկը ձգտում է հայտնվել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների ցուցակում: Դրա համար նա միայն մեկ հնարավորություն ունի` վարկանշային սանդղակը: Պարզապես անհրաժեշտ է, որ նա տարվա արդյունքներով հայտնվի լավագույն երկու շախմատիստների թվում, չհաշված, իհարկե, Վեսելին Տոպալովին ու Լևոն Արոնյանին, ովքեր արդեն ուղեգիր են նվաճել, ինչպես նաև, բնականաբար, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Առայժմ Կրամնիկը հաջողությամբ է լուծում իր գերխնդիրը` այդ ցուցանիշով զիջելով միայն Մագնուս Կառլսենին, ով, ի դեպ, Տալի հուշամրցաշարի արդյունքներով վարկանշային սանդղակում շրջանցել է Վեսելին Տոպալովին և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Ի դեպ, 18-ամյա նորվեգացին այս իրադարձությամբ պատմության մեջ մտավ, քանի որ համաշխարհային շախմատում դարձավ ամենաերիտասարդ գրոսմայստերը, ով գլխավորում է վարկանշային սանդղակը: Իսկ Կրամնիկի համար հիմա կարևորը դիրքերը պահպանելն է, թույլ չտալը, որ մոտակա հետապնդողը` ադրբեջանցի Վուգար Հաշիմովը, հասնի իրեն:

Ընթացիկ տարում Կրամնիկը դեռ պետք է հանդես գա Լոնդոնում կայանալիք մրցաշարում, որը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին: Նրանից բացի, Լոնդոնում կխաղան նաև Կառլսենը, ինչպես նաև անգլիացի երկու վետերանները` Նայջլ Շորթը և Մայքլ Ադամսը:

Տալի հուշամրցաշարում Իվանչուկն ու Կառլսենը 5,5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները: Նրանց հաջորդում են Արոնյանն ու Անանդը` 5-ական միավորով: 6-րդ տեղում հաստատվեց Գելֆանդը` 4,5 միավորով: Պոնոմարյովն իր ակտիվում 8 միավոր ունի, Սվիդլերը` 3,5: 3-ական միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Լեկոն ու Մորոզևիչը:

Երեկ Տալի հուշամրցաշարի մասնակիցները հանգստացան, իսկ արդեն այսօր նրանք կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար` բլից տարբերակով: Այս առաջնությանը, որը կընթանա նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, կմասնակցեն նաև աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, աշխարհի չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, բլից տարբերակում լավագույն վարպետ Լենյեր Դոմինգեսը: Մրցաշարին հրավիրված են նաև Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն և Հուդիթ Պոլգարը, ինչպես նաև Վուգար Հաշիմովը, Շահրիյար Մամեդյարովը, Եվգենի Բարեևը, Վլադիսլավ Տկաչևը, Չժոու Ցզյանչաոն և Սերգեյ Կարյակինը: Վերջինս, ի դեպ, առաջին անգամ հանդես կգա Ռուսաստանի դրոշի ներքո:


Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 0,5:0,5

1. Nf3 d5 2. d4 Nf6 3. c4 e6 4. Nc3 dxc4 5. e4 Bb4 6. Bg5 h6 7. Bxf6 Qxf6 8. e5 Qd8 9. Qa4+ Nc6 10. Bxc4 Bd7 11. Qc2 Na5 12. Bd3 c5 13. dxc5 Rc8 14. a3 Bxc5 15. O-O O-O 16. Rad1 Be7 17. Qe2 Qc7 18. Qe4 g6 19. Qg4 Kg7 20. Ne2 Bc6 21. Nf4 Rg8 22. Nd4 Kh7 23. h4 Qxe5 24. h5 Kh8 25. Nxc6 Nxc6 26. hxg6 f5 27. g7+ Rxg7 28. Ng6+ Kg8 29. Nxe5 1/2:1/2:

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Լևոն Արոնյան (Հայաստան) 0:1

1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. Nc3 a6 5. e3 b5 6. c5 Nbd7 7. Bd3 e5 8. Nxe5 Nxe5 9. dxe5 Nd7 10. e6 Nxc5 11. exf7+ Kxf7 12. b3 Nxd3+ 13. Qxd3 Qg5 14. g3 Qf6 15. Bb2 Qf3 16. Rg1 Bg4 17. a3 Re8 18. Rc1 b4 19. axb4 Bxb4 20. h3 Bxh3 21. g4 Bxg4 22. Rg3 Qf5 23. Qd4 Re4 24. Qa7+ Qd7 25. Qb6 c5 0:1:

Պետեր Լեկո (Հունգարիա)-Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) 0:1

1. e4 c5 2. Nf3 d6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 a6 6. Be3 Ng4 7. Bg5 h6 8. Bh4 g5 9. Bg3 Bg7 10. h3 Nf6 11. Qf3 Qb6 12. O-O-O Nc6 13. Nxc6 Qxc6 14. Be2 Qc5 15. Rhe1 g4 16. hxg4 Bxg4 17. Qd3 Be6 18. e5 dxe5 19. Bf3 e4 20. Nxe4 Nxe4 21. Rxe4 O-O 22. Qe3 Rac8 23. Qxc5 Rxc5 24. Bg4 Bxg4 25. Rxg4 f5 26. Rb4 b5 27. a4 Rfc8 28. c3 Rc4 29. Rxc4 Rxc4 30. axb5 axb5 31. Rd8+ Kh7 32. Rd7 Rg4 33. Bb8 Rxg2 34. Rxe7 Kg6 35. Bg3 h5 36. Kd1 Bf6 37. Re6 Kf7 38. Re3 h4 39. Bc7 Rxf2 40. b3 Rf1+ 41. Ke2 Rc1 42. c4 bxc4 43. bxc4 Rxc4 44. Bb8 Rc2+ 45. Kf1 Kg6 46. Re2 Rc8 47. Bd6 Rc6 48. Be7 Bxe7 49. Rxe7 Rc2 50. Re3 Kg5 51. Kg1 Kg4 52. Ra3 f4 53. Ra8 Rd2 54. Ra7 Kg3 55. Rg7+ Kf3 56. Ra7 Rd1+ 57. Kh2 Ke2 58. Kh3 f3 59. Ra2+ Rd2 0:1:

Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) 1:0

1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. g3 dxc4 5. Bg2 a6 6. O-O Nc6 7. Bg5 Be7 8. e3 O-O 9. Nbd2 e5 10. Nxc4 exd4 11. Nxd4 Nxd4 12. Qxd4 Qxd4 13. exd4 Rd8 14. Rfd1 Bg4 15. Re1 Bb4 16. Rec1 Rab8 17. a3 Bf8 18. Ne3 Rxd4 19. Rxc7 Be220. Rxb7 Rxb7 21. Bxb7 Nd7 22. Nf5 Ra4 23. Re1 Bb5 24. Re8 h6 25. Be7 g6 26. b3 Ra5 27. Bb4 1:0:

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) 0,5:0,5

1. e4 e5 2. Nf3 Nf6 3. Nxe5 d6 4. Nf3 Nxe4 5. d4 d5 6. Bd3 Nc6 7. O-O Be7 8. Re1 Bg4 9. c4 Nf6 10. Nc3 Bxf3 11. Qxf3 Nxd4 12. Qd1 Ne6 13. cxd5 Nxd5 14. Bb5+ c6 15. Nxd5 cxb5 16. Qb3 O-O 17. Be3 Bc5 18. Rad1 Bxe3 19. Rxe3
Qa5 20. Qc2 Rfe8 21. f4 b4 22. f5 Nf8 23. Ne7+ Kh8 24. Qc4 Ne6 25. Nd5 Rad8 26. Ree1 Qc5+ 27. Qxc5 Nxc5 28. Rxe8+ Rxe8 29. Nxb4 g6 30. fxg6 1/2:1/2:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան