17/11/2009 14:32
Հայաստանի բանկային համակարգն աճի ցուցանիշներ է արձանագրում
Ինչպես Aysor-ին տեղեկացրին Հայաստանի բանկերի միությունից, այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, հայաստանյան առևտրային 22 բանկերի ակտիվները միասին կազմել են 1,2 տրիլիոն դրամ, ինչը 10,6 տոկոսով ավել է երկրորդ եռամսյակի համեմատությամբ (1,1 տրիլիոն դրամ):
Բանկերի պարտավորությունները, նշված ժամանակամիջոցում, կազմել են 693,1 մլրդ դրամ` աճը երկրորդ եռամսյակի համեմատությամբ` 10,1% (585,0 մլրդ դրամ):
Բանկերի ընդհանուր կապիտալն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 4 %-ով և կազմել 266,8 մլրդ դրամ: Հունվար-հունիս ամիսներին ընդհանուր կապիտալը կազմել էր 256,3 մլրդ դրամ: