18/11/2009 18:05
«Առյուծները»` Հայաստանի գոլբոլի չեմպիոն
Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի գոլբոլի առաջին առաջնությունը, որը կազմակերպել էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Եզրափակիչ խաղում Աբովյանի թիմը 12:8 հաշվով առավելության հասավ Երևանի «Նիկայի» նկատմամբ և հռչակվեց գոլբոլի առաջին առաջնության հաղթող:
Երրորդ տեղի համար խաղում «Կայծակը» 17:10 հաշվով հաղթեց «Արծիվներին»: Ստեփանակերտի «Փոթորիկը» բավարարվեց 5-րդ տեղով` վճռորոշ խաղում հաղթելով Գյումրիի «Շիրակին» 15:7 հաշվով: