19/11/2009 13:43
Հայաստանը մնաց 5-րդ զամբյուղում
Աշխարհի 2010 թ. առաջնության անցումային փուլի հանդիպումներից հետո որոշվեց նաև, թե եվրոպական ազգային հավաքականները «Եվրո-2012»-ի վիճակահանության ժամանակ որ զամբյուղներում են լինելու: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կձևավորվի 9 խումբ, որից 6-ում կընդգրկվի 6-ական, 3-ում` 5-ական թիմ: Խմբերի հաղթողները, ինչպես նաև 2-րդ տեղը գրաված թիմերի շարքում լավագույն արդյունքն ունեցող ընտրանին միանգամից եզրափակչի ուղեգիր կնվաճեն: Երկրորդը ճանաչված մյուս 8 հավաքականները 4 ուղեգրերի տերերին կորոշեն անցումային խաղերում:
Լեհաստանը և Ուկրաինան, որպես տանտերեր, միանգամից հանդես կգան եզրափակչում: Իսկ վիճակահանությունը տեղի կունենա 2010 թ. փետրվարի 7-ին, Վարշավայում:
1-ին զամբյուղ- Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ռուսաստան:
2-րդ զամբյուղ- Հունաստան, Չեխիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սերբիա, Թուրքիա, Դանիա, Սլովակիա, Ռումինիա:
3-րդ զամբյուղ- Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա:
4-րդ զամբյուղ- Սլովենիա, Լատվիա, Հունգարիա, Լիտվա, Բելառուս, Բելգիա, Ուելս, Մակեդոնիա, Կիպրոս:
5-րդ զամբյուղ- Չեռնոգորիա, Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Մոլդովա, Իսլանդիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Ղազախստան, Լիխտենշտեյն:
6-րդ զամբյուղ- Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Մալթա, Ֆարերներ, Անդորրա, Սան Մարինո: