19/11/2009 12:14
Թեհրանը մտադիր է հարստացնել ուրանն իր տարածքում
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված ուրանը վերամշակման և հարստացման նպատակով տեղափոխել որևէ այլ երկիր:
Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանը, երեկ իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտնել է, որ Թեհրանը մտադիր է ուրանի վառելիք ստանալ միայն տեղական ձեռնարկություններում:
Նշենք, որ մինչ այդ միջազգային միջնորդները առաջարկում էին Թեհրանին Ռուսաստան կամ Ֆրանսիա տեղափոխել ցածր հարստացված ուրանի 75 տոկոսը: