19/11/2009 12:00
ԻՏՁՄ հայկական պատվիրակությունը մեկնել է Մակեդոնիա
Հայկական պատվիրակությունը մեկնել է Մակեդոնիա` հաստատատելու Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ դառանալու հրավերը և մասնակցելու ֆորումին:
Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, մեկ ամիս առաջ Վրաստանում կայացել էր հանդիպում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցչի և ‹‹Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում›› կառույցի ղեկավարների միջև, որի արդյունքում, գնահատելով ԻՏՁՄ-ի կարողությունները, հրավիրել էին միությանը դառնալ այս տարածաշրջանային կառույցի կառավարման խորհրդի անդամ:
Ֆորումը, որի նպատակն է հաստատել մշտական երկխոսություն ՏՀՏ ոլորտի լայն շրջանակներում, տեղի կունենա նոյեմբերի 19 Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում` ‹‹7th SEEITA – 2nd SEE ICT Forum & 6th MASIT Open Days›› կոնֆերանսի շրջանակներում:
Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի (ՀԱԵ ՏՀՏ Ֆորում) ընթացքում կարծարծվեն հետևյալ թեմաները.
Ինչպիսին պիտի լինի ՀԱԵ ՏՀՏ Ֆորումի Ղեկավարման ապագա դերը
• Ղեկավարությունը որոշված է որպես CeGD-ի PSAC
• Ղեկավարությունը պետք է լինի ՀԱԵ ՏՀՏ Ֆորումի իրավաբանական անձի որոշում ընդունող մարմինը
• Ինչպիսին պիտի լինի ՀԱԵ ՏՀՏ Ֆորումի օրենսդրական համակարգը, որպիսի հնարավորություն ունենա ֆոնդեր գործածել իր գործունեությունների համար
• Սահմանել ՏՀՏ Ոլորտը որպես գործունեություն` ՀԱԵ ՏՀՏ Ֆորումի ու Ղեկավարության շրջանակներում