20/11/2009 16:01
Skype-ը վաճառվեց ավելի քան 2 մլրդ դոլարով
Ամերիկյան eBay ընկերությունը ինտերնետ-աճուրդի ժամանակ վերջապես իրականացրեց իր մտադրությունը և վաճառեց Skype հեռահաղորդակցության ծառայության բաժնետոմսերի 70%-ը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար:
Skype-ի նոր խոշոր բաժնետեր` ներդրողների խումբը, կտիրապետի 56% բաժնետոմսերին, 14%-ը կկազմի հիմանդիրներ` Նիլաս Ցենստրոմի և Յանուս Ֆրիսի բաժնեմասը, և 30%-ը կմա eBay ընկերությանը: eBay-ի և Skype-ի բիզնեսները գերթե չեն համընկնում, այս պատճառով էլ գործարքը ձեռնտու է բոլոր կողմերին- փոխացնում է «Ինտերֆաքսը»:
Ներդրողների խմբի մեջ են Silver Lake Partners, Canada Pension Plan Investment Board, Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամը և այլ ընկերություններ:
Skype-ը eBay-ի ամենաարագ զարգացող բիզնեսն է, որը ներկայում ունի 520 մլն հաճախորդ:
Այս տարվա երրորդ եռամսյակում, ըստ The New York Times-ի, Skype-ը eBay-ին 185 մլն դոլարի շահույթ է բերել: