23/11/2009 11:15
Առաքել Միրզոյանը` աշխարհի փոխչեմպիոն
Հարավային Կորեայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներից առաջինը ասպարեզ դուրս եկավ մինչև 69 կգ քաշային կարգը ներկայացնող Առաքել Միրզոյանը` լեգենդար ծանրորդ Օգսեն Միրզոյանի որդին: Հայ մարզիկը երկամարտում արձանագրեց 334 կգ արդյունք` արժանանալով արծաթե մեդալի: Ավելացնենք, որ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 154 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բավարարվեց 180 կգ արդյունքով:
Նշենք, որ այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց չինացի Լյաո Խուեյը` երկամարտի 346 կգ արդյունքով: Բրոնզե մեդալին տիրացավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Տրիյատնոն (330 կգ):
Հիշեցնենք, որ այսօր հայ մարզիկներն ազատ են մրցումներից, իսկ վաղը` նոյեմբերի 24-ին, բեմահարթակ դուրս կգա Տիգրան Գ. Մարտիրոսյանը: