23/11/2009 11:35
Միշա Ալոյանը` Ռուսաստանի չեմպիոն
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը մինչև 51 կգ քաշային կարգում հռչակվեց երկրի չեմպիոն` եզրափակչում 19:4 հաշվով պարտության մատնելով Գեորգի Բալակշինին: ՌԻԱ «Նովոստիի» թղթակցի հետ զրույցում Միշան մեկնաբանել է եզրափակչում պեկինյան Օլիմպիադայի բրոնզե մրցանակակրի նկատմամբ տոնած հաղթանակը:
«Այս անգամ մարտը, ի տարբերություն Բալակշինի հետ առաջին` Չեխովում հուլիսին տեղի ունեղած մենամարտի, միանգամայն այլ կերպ էի կառուցել: Ավելի փակ էի գործում ու Բալակշինին հնարավորություն չտվեցի աշխուժանալ: Եվ մենամարտի ընթացքւմ զգացի, որ ես ավելի ուժեղ եմ: Իսկ երբ հաշվի մեջ առաջ անցա, ավելի կենտրոնացած սկսեցի գործել և պատրաստ էի Բալակշինի ցանկացած գրոհի: Կարողացա պահպանել ուժերս, քանի որ չէի ցանկանում մարտը կռվի վերածել: Մեծաթիվ հարվածների շնորհիվ ինձ հաջողվեց չթույլատրել մրցակցին` խլելու նախաձեռնությունը»,- նշել է Միշա Ալոյանը: