23/11/2009 13:28
Երևանում մեկնարկեց ուսուցողական սեմինար
Այսօր Երևանում Ռոտերդամի կոնվենցիայի քարտուղարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց ուսուցողական սեմինար:
Ուսուցողական սեմինարին մասնակցում են Արևելյան եվրոպայի երկրների` Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նախարարը Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակներում անդրադարձավ այն երկրներին, որոնք խոցելի են և չունեն քիմիական նյութերի և թունաքիմիկատների ներմուծման և արտահանման նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան կառույցներ:
Ռոտերդամի կոնվենցիայի համակարգող ՀՀ Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ, Ռոտերդամի կոնվենցիայի համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը, ներկայացնելով Ռոտերդամի կոնվենցիան, նշեց, որ Կոնվենցիան քիմիական նյութերի և թունաքիմիկատների ներկրման արտահանման և միջազգային առևտրի մասին է:
«Այն երկրները ովքեր վավերացրել են Ռոտերդամի կոնվենցիան, ստանձնել են պարտավորություններ, որոնք պարտավոր են կատարել` համաձայն դրույթների»,- նշեց Անահիտ Ալեքսանդրյանը և հավելեց, որ եթե երկիրը արգելում է թունաքիմիկատների ներկրումը, պետք է նաև չարտադրի և չարտահանի:
Նշենք, որ Հայաստանը 50-րդ երկիրն է, որ վավերացրել է Ռոտերդամի կոնվենցիան: