24/11/2009 11:58
Գաբրիել Սարգսյանը նույնպես դուրս մնաց պայքարից
Խանտի Մանսիյսկում ավարտվել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի բոլոր հանդիպումները: Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի և Սլովենիայի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը երկու պարտիայի ընդհանուր արդյունքով լքեցին մրցաշարը, իսկ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Վարուժան Հակոբյանը, արձանագրելով ոչ-ոքի արդյունք, հաջորդ փուլի ուղեգրի համար պետք է պայքարեին թայ-բրեյքում: Ցավոք, Գաբրիել Սարգսյանը 3:5 հաշվով զիջեց չինացի Չաո Լիին և զրկվեց աշխարհի գավաթի մրցաշարում ելույթները շարունակելու հնարավորությունից: Այսպիսով` Հայաստանի երկու ներկայացուցիչները` Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը, առաջին իսկ շրջանի արդյունքներով դուրս մնացին պայքարից:
Հայ շախմատիստներից պայքարը շարունակում է միայն Վարուժան Հակոբյանը: Նրան թայ բրեյքում հաջողվեց 9:7 հաշվով պարտության մատնել ռուսաստանցի Պավել Տրեգուբովին: