25/11/2009 14:22
«Մենք պետք է տեսնելու չտանք Ալիևի հայտարարությունը»
«Ալիևի հայտարարությունը վերջնագիր չի եղել, և կարծում եմ, որ շատ պետք չէ արծարծել Ալիևի հայտարարությունը, քանի որ այն առանց այդ էլ արծարծվում է Ադրբեջանի և Թուրքիայի հասարակության շրջանում», - կարծում է ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ա. Մանասյանի խոսքերով` հնարավորության դեպքում «մենք պետք է տեսնելու չտանք այդ հայտարարությունը»: Իր այս կարծիքը բացատերլու համար քաղաքագետը նշեց, որ Ի. Ալիևի հայտարարությունն « ուղղված չէ հայկական կողմին»: Չնայած նրա կարծիքով Հայաստանը պետք է բոլոր տարբերակները քննարկի և վերլուծի, սակայն այդ հայտարարությունը «չպետք է տեղափոխի մեկ այլ դաշտ»` շատ լավ իմանալով նման հայտարարություն անելու համար Ադրբեջանի ինչպիսի նպատակներ էր հետապնդում:
«Աառաջինը` հայտարարությունն ուղղված է ներքին քաղաքական շուկային, երկրորդը` ԵԱՀԿ համանախագահներին, երրորդը` Թուրքիայի որոշ ուժերին, չորրորդը ` քարոզչական և տեղեկատվական պատերազմի հնարք է», - մանրամասնեց Ա. Մանասյանը և հավելեց, որ շուրջ 20 տարի Բաքուն նմանատիպ հայտարարություններով «հանրային գիտակցության մեջ ամրագրում է հակամարտության մի կերպար, որտեղ հայն ընդունում է, որ այդ տարածքները պետք է հետ տրվեն»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24