25/11/2009 12:11
Թուրքիայում 24-ժամյան գործադուլ է հայտարարվել
Թուրքիայի ավելի քան տաս արհմիություններ այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել` այս կերպ ստիպելով երկրի իշխանություններին լսել իրենց պահանջները: Բողոքի ակցիան, որն անվանվել է «կանխազգուշացման գործադուլ», սկսվել է այն բանից, որ խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը Թուրքիայի որոշ խոշոր քաղաքների միջև, - հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գործադուլը կազմակերպվել է Թուրքիայի Պետծառայողների միության կողմից, որի նախաձեռնությունը սատարել են նաև բժիշկների, ուսուցիչների, առևտրի ոլորտի աշխատողների միությունները: Ընդհանուր առմամբ գործադուլ են հայտարարել հարյուր զազարավոր մարդիկ: