26/11/2009 11:25
Դատական կատարածուները ձերբակալել են կատվի ձագին
Դատական կատարածուները ձերբակալել են սֆինքս ցեղատեսակի 5 ամսեկան կատվի ձագին, որը պատկանում է Կեմերովի շրջանի մի բնակչի, ով 15 հազար ռուբլի պարտք ուներ:
Ինչպես Ինտերֆաքսին հաղորդել են տեղի Դատական դաշնային ծառայությունից, դատական կատարածուն կատվի ձագին գնահատել է հազար ռուբլի:
«Եթե տերը պարտքերը չմարի, կատվի ձագն աճուրդի կհանվի»,- ասել են մամուլի ծառայությունից: Այնուամենայնիվ, ձերբակալված կատուն տիրոջ խնամակալության տակ է: Կատվից բացի, կատարածուները նաև ներկայացրել են առգրավել են քաղաքացու հեռուստացույցն ու տեսաձայնարկիչը:
Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ կատարածուները պարտատուներից արդեն ձերբակալել էին ձի, կովեր, ցուլեր, ոչխարներ, տաքսա ցեղատեսակի շուն:
«Այս պահին չիրացված ապրանքների ցանկում կա 14 ոչխար: Մյուս կենդանիները կամ արդեն վաճառվել են, կամ վերադարձվել են պարտատուներին: Այսպես, տիրոջ կողմից գնվել է տաքսա շունը»,- մանրամասնել են մամուլի ծառայությունում: