26/11/2009 21:54
«Ընկերության ներսում պետք է հստակ գործի խրախուսման մեթոդը»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարման մշակույթի վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների շրջանում:
«Ի՞նչն է կարևոր` շարունակական զարգացում ակնկալող որևէ ընկերության համար: Տուրք տալ վարչարարությա՞նը, խստացնե՞լ աշխատանքային պայմանները, թ՞ե ստանձնել պարտականություններ և պատասխանատվություն` աշխատակիցների և հասարակության նկատմամբ: Որքանո՞վ են կարևոր խրախուսման մեթոդներն ու կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը», - ուսանողներին հարցրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր դասախոսության բացման խոսքում:
Հայաստանի շուկայում հաստատուն դիրքեր զբաղեցնող ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործունեության սկզբից կայացրել է կառավարման առավել քաղաքակիրթ ձևաչափով առաջնորդվելու որոշում: Թիմային արդյունավետ աշխատանքն ու ապրանքանիշի նկատմամբ աշխատակիցների հավատարմությունը, իրենց համար ստեղծված ապահովության երաշխիքների արդյունք են:
«Ընկերության ներսում պետք է հստակ գործի խրախուսման մեթոդը: Աշխատակիցներից յուրաքանչյուրը պետք է լինի ուշադրության և հոգածության կենտրոնում: Ղեկավարի գործելավոճը պետք է օրինակ լինի աշխատակիցների համար»,- Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողներին ուղղված դասախոսության ընթացքում շեշտեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը:
Կառավարման գործընթացում կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունը գնահատողները, Ռալֆ Յիրիկյանի խորին համոզմամբ, տուրք չեն տալիս ավելորդ վարչարարությանը, և այդ կերպ չեն նսեմացնում գործատու-աշխատող հարաբերությունները:
Հայաստանի բջջային առաջատար օպերատորը, կառավարման գործընթացում հնարավոր մասնակցություն ակնկալող երիտասարդությանը կոչ է անում ընտրել հեռանկարային ռազմավարություն. ընկերության ներսում առաջնորդվել հարգանքի, աշխատասիրության, համագործակցելու պատրաստակամության և պատասխանատվության վրա: Միշտ լինել հեռատես և նորարարություների ձգտող: Կարևոր տեղ հատկացնել կորպորատիվ պատասխանատվությանը:
Դասախոսություններին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում, ներկաները լիարժեք պատկերացում կազմեցին Հայաստանի բջջային առաջատար օպերատորի գործունեության մասին: