27/11/2009 11:22
Աշխարհի գավաթի խաղարկությունում այլևս հայ շախմատիստներ չկան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խանտի Մանսիյսկում ընթանում է աշխարհի շախմատի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի մասնակիցների թվում ընդգրկված էին 4 հայ շախմատիստներ: Նրանցից 3-ը` Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև Սլովենիայի դրոշի տակ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, առաջին իսկ շրջանում դուրս մնացին պայքարից: Այդ փուլը հաղթահարեց միայն Վարուժան Հակոբյանը, ով ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Սակայն Վարուժանը, ցավոք, արդեն երկրորդ շրջանում ստիպված էր զենքերը վայր դնել ուկրաինացի գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովի առջև: Ընդ որում` հիմնական փուլում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Պոնոմարյովը միայն թայ-բրեյքում կարողացավ կոտրել Հակոբյանի դիմադրությունը` առավելության հասնելով 4:2 հաշվով: