27/11/2009 13:28
«Հատիսից» կրած պարտությունը` հրաժարականի պատճառ
Կանանց Եվրոպայի գավաթի 2009-2010 թ. խաղարկության 3-րդ տուրում Երևանի «Հատիս» բասկետբոլային թիմը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստամբուլում 87:64 հաշվով պարտության է մատնել թուրքական «Բեշիկթաշին»: Տեղի «Միլլիեթ» (Milliyet) օրաթերթը «Բեշիկթաշը շոկի մեջ է» վերնագրով հրապարակած նյութում խոսում է հայկական թիմի հաղթանակի մասին: Աղբյուրի տեղեկացմամբ` սեփական հարկի տակ պարտություն կրած թուրքական թիմի գլխավոր մարզիչ Ազիզ Աքայան հայտարարել է իր հրաժարականի մասին: