27/11/2009 11:33
Է.Նալբանդյան. «Դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին»
Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Ելույթից հետո, պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»:
Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային և ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: