27/11/2009 12:02
Նազիկ Ավդալյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ
Հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այս պահին մրցասպարեզում է Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 19-ամյա հայ մարզուհին 69 կգ քաշային կարգի պոկում վարժությունում արժանացավ փոքր ոսկե մեդալի: Առաջին փորձի ժամանակ նա բարձրացրեց 115 կգ ծանրաձողը: Նազիկ Ավդալյանը ձախողեց երկրորդ մոտեցումը, սակայն, միևնույն է, երրորդ մոտեցմամբ կարողացավ հաղթահարել 119 կգ քաշը և այս վարժությունում նվաճել հաղթողի կոչումը:
Ավելացնենք, որ պոկում վարժությունում 118 կգ արդյունքով երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոն: Մարոկկացի մարզուհի Շաոլին Ժանգը 112 կիլոգրամով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով: Հասկանալի է, որ այս քաշային կարգում հաղթողի կոչման համար պայքարի հիմնական հավակնորդներն են Նազիկ Ավդալյանը և Օքսանա Սլիվենկոն: