27/11/2009 13:37
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Կլասիկ ֆլեքսի» հետվճարային փաթեթը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել նոր` «Կլասիկ ֆլեքսի» հետվճարային փաթեթը:
Այն թույլ է տալիս բաժանորդին ստեղծել խումբ և խմբի ներսում խոսել բաժանորդի ընտրած սակագներով: Ավելին, բաժանորդն ինքն է ընտրում նաև ներցանցային զանգերի սակագինն ու իրեն տրամադրվող անվճար ներցանցային խոսելաժամանակի չափը:
Բաժանորդները կարող են ընտրել խմբի ներսում` 0, 5 և 10 դրամ/րոպե, իսկ ցանցի ներսում` 20 և 30 դրամ/րոպե սակագները: Բացի այդ, 0, 500, 750 և 1000 դրամի սահմաններում նրանք կարող են ընտրել նաև տրամադրվող անվճար խոսելաժամանակը:
ՙԿլասիկ ֆլեքսի՚ փաթեթում բաժանորդը կարող է ներառել ընկերների և ընտանիքի անդամների մինչև 15 հեռախոսահամար: Ի դեպ փաթեթի բոլոր բաժանորդները կարող են խոսել միևնույն սակագներով, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում անվճար ներցանցային խոսելաժամանակի չափը: Կախված այս չափից, միևնույն փաթեթի ներսում տարբեր բաժանորդներ կարող են ունենալ տարբեր ամսավճարներ:
Սակագներն ու անվճար ներցանցային խոսելաժամանակի չափը բաժանորդները կարող են ընտրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքում (www.vivacell.am): Այնուհետև նրանք կարող են բաժանորդագրվել անմիջապես վեբ կայքում և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչը կկապվի նրանց հետ: ՙԿլասիկ ֆլեքսի՚ փաթեթին կարելի է նաև բաժանորդագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում:
Անկախ ստեղծած սակագնային պլանից, այլ ուղղություններով կատարվող զանգերի, ինչպես նաև ցանկացած ուղղությամբ ուղարկվող SMS և MMS հաղորդագրությունների սակագներն անփոփոխ են: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից:
Տեղական զանգեր դրամ/րոպե
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 40
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 30
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35
Դեպի 374 97 բջջային ցանց 50
Դեպի 374 47 քաղաքային ցանց 44
SMS դրամ/SMS
Խմբի ներսում 5
ՎիվաՍել-ՄՏՍ ցանցի ներսում 10
Այլ ուղղություններով 20
MMS դրամ/MMS
Տեղական 50
Դեպի էլ. փոստի հասցե 50
Միջազգային
MTS խումբ. MTS-Բելառուս, MTS-Թուրքմենստան (BCTI), MTS-Ռուսաստան, MTS-Ուզբեկստան (Uzdunrobita), MTS-Ուկրաինա (UMC) 50
Ինտերնետ դրամ/ՄԲ
Բոլոր կայքերը 40
«Մեր հետվճարային բաժանորդներն այժմ կարող են վայելել իրենց նախընտրած սակագները ստեղծելու, ինչպես նաև հեռախոսահամարների խմբերում ընդգրկվելու հնարավորությունը և խոսել շատ հարմար պայմաններով: Մենք ստեղծում ենք բաժանորդների համար առավելագույն հարմարավետություն` մեր ծառայություններից օգտվելու համար», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: