28/11/2009 13:14
ՀՖՖ-ն վերսկսում է ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոյեմբերի 27-ից վերսկսել է «Ֆուտբոլը` հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության և մարզական գույքի բաշխման աշխատանքները: Գործընթացը կտևի մեկ ամիս, որի ընթացքում ՀՖՖ հրահանգիչները կայցելեն հանրապետության բոլոր մարզեր և ՀՀ գիտության ու կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեն առարկայի մեթոդական ուղեցույցին և «Ֆուտբոլ» ուսումնամեթոդական ձեռնարկի առանձնահատկություններին, կանցկացնեն գործնական պարապմունքներ: Գործընթացը կուղեկցվի նաև մարզական գույքի բաշխմամբ, ինչպես կազմակերպվել էր տարեսկզբին` «պիլոտային» 450 դպրոցների համար: