28/11/2009 11:30
«Հետազանգ». Անսահման շփում արտասահմանում գտնվող հարազատների հետ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այլևս ստիպված չեն սահմանափակել շփումն արտասահմանում գտնվող հարազատների հետ, քանի որ այժմ «Հեռազանգ» ծառայության միջոցով միջազգային երկու ամենահաճախակի օգտագործվող ուղղություններով կարելի է զանգահարել նոր` անհավանական ցածր սակագներով. Ռուսաստան` ընդամենը 29.99 դրամ/րոպե, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա` ընդամենը 13.99 դրամ/րոպե:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի առավել հեշտացնել Հայաստանում գտնվող մեր բաժանորդների կապն ու հաղորդակցումը արտերկրում ապրող ընկերների, ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ: Մենք ջանք չենք խնայի, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները ծառայեն մեր բաժանորդներին» -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, ծառայությունից օգտվելու համար պարզապես պետք է բջջային հեռախոսից հավաքել 77, այնուհետև համապատասխան հեռախոսահամարը միջազգային ձևաչափով և խոսել հարազատների հետ այնքան, որքան անհրաժեշտ է:
Օրինակ` +74951122233 հեռախոսահամարի բաժանորդին նոր սակագներով զանգահարելու համար պետք է զանգահարել 770074951122233: