30/11/2009 12:09
Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլը
Ուկրաինայի առաջնության հերթական` 15-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Արարատ Առաքելյանը, Կիևում մրցակցեց տեղի «Օբոլոնի» հետ և պարտություն կրեց 1:2 հաշվով: Հյուրերի կազմում իր գործողություններով աչքի էր ընկնում Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 24-րդ րոպեին նա իր հերթական գոլը խփեց` մոտ 6 մետրից կատարած «կրակոցով» ստիպելով Բոյկոյին անձնատուր լինել:
Դոնեցկցիները, սակայն, չկարողացան պահպանել առավելությունը և պարտվեցին: Առաջին կեսի փոխհատուցված ժամանակում տուգանային հարվածով հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Կուցենկոն, իսկ Վարանկովը 65-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: