30/11/2009 10:59
Փախուստի դիմած ցմահ դատապարտյալներին դեռ չեն հայտնաբերել
Ինչպես Aysor.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, չնայած ձեռնարկվող միջոցառումներին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նոյեմբերի 27-ին փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանին և Մհեր Ենոքյանին դեռ չի հաջողվել հայտնաբերել:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 27-ին հայտնաբերվել էր, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը քրեակատարողական հիմնարկից դիմել են փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը նախկինում փախուստի էին դիմել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկից: