01/12/2009 17:38
ՀՀ նախագահն այցելել է «Լորի» ադամանդագործական ընկերություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Նոր Հաճընում գտնվող «Լորի» ադամանդագործական ընկերություն: Այն հիմնվել է 1992 թվականին:
Երկրի ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Շրջայցից հետո անցկացված խորհդակցության ընթացքւմ, որին մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Լորի» ղեկավարները, հնդկական «Fire stone» ադամանադագործական ընկերության ներկայացուցիչները, խոսվել է ադամանդագործության ոլորտի խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին, ինչպես նաև անդրադարձել է եղել առաջիկայում «Լորի» գործարանում իրականացվելիք ներդրումային ծրագրերին: