04/12/2009 12:10
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետն ազատվել է պաշտոնից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Սամվելի Աֆրիկյանը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արդարադատության նախարարության լրատվության բաժնից, Ա.Աֆրկյանն զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր իսկ զեկուցագրերի հիմքի վրա` ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով:
Արդարադատության նախարարի մեկ այլ հրամանագրով` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանի վրա։