04/12/2009 11:28
«Կլասիկ Սոլո» փաթեթից օգտվելն այժմ շատ ավելի շահավետ է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այժմ «Կլասիկ Սոլո» հետվճարային փաթեթից օգտվելը դարձել է շատ ավելի շահավետ, քան նախկինում, քանի որ փոփոխություններ են կատարվել ինչպես զանգերի և SMS-ների սակագներում, այնպես էլ քարտի տրամադրման և լրացուցիչ ծառայությունների առաջարկած պայմաններում:
«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաժանորդի գոհունակությունը` մշտապես ձգտելով ստեղծել հարմար պայմաններ ձայնային և այլ ծառայություններից օգտվելու համար: Որակյալ սպասարկումն ու մատչելիությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն են», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ստորև ներկայացված են փոփոխված գներն ու սակագները.
Քարտի տրամադրման պայմանները Կլասիկ սոլո
Միացման վճար 500 դրամ
Երաշխիքային կանխավճար 5000 դրամ
Տեղական զանգեր դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 20
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 40
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 30
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35
SMS դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10
Լրացուցիչ ծառայություններ
Սեփականատիրոջ փոփոխություն 500 դրամ
Համարի փոփոխություն 1000 դրամ
Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) 500 դրամ/ամիս
Ամսավճար միայն մուտքային զանգերի համար 800 դրամ/ամիս
Ինչպես հայտնում են ընկերությունից, այս փաթեթի ամսավճարը կազմում է 4000 դրամ:
Ներկայացված բոլոր գները ներառում են ԱԱՀ: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 111: