07/12/2009 11:59
Սևակ Մխիթարյանը երկրորդ տեղում է
Միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը, 5 հնարավորից վաստակելով 3,5 միավոր, Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում: Հայ շախմատիստն ընդամենը մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ջովաննի Վեսկովիից: 3-4-րդ տեղերը 3-ական միավորով բաժանում են Լեյտաոն և Միլոշը: 2,5-ական միավորով 5-8-րդ հորիզոնականներում են հաստատվել Մացուրան, Մոլինան, Դիամանտը և Ֆիերը:
Ավելացնենք, որ շրջանային մրցակարգով անցկացվող այս առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստներ: