08/12/2009 13:55
«Հատիսն» այսօր կմեկնի Վոլոգդա
Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմն այսօր կմեկնի ռուսաստանյան Վոլոգդա, որտեղ դեկտեմբերի 10-ին Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական տուրում պետք է մրցակցի տեղի «Չևակատայի» հետ: Ինչպես տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից, «Հատիսն» առաջիկա հանդիպման համար հայտավորել է Բոյանա Վուլիչին, Իվա Սերդարին, Աննա Բաղդոյանին, Տաթևիկ Ալեքսանյանին, Անի Պետրոսյանին, Գանա Զարիցկային, Աննա Պոկոյովային, Ջուլիան Վիանիին, Միլիցա Դաբովիչին և Մաուրիտա Ռեյդին: