08/12/2009 17:16
Սևակ Մխիթարյանը կրկին հաղթանակ տոնեց
Միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը շարունակում է իր գերազանց ելույթները Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնությունում: 7-րդ տուրում տոնած հերթական հաղթանակից հետո հայ շախմատիստը վաստակեց 5,5 միավոր: Օգտվելով այն հանգամանքից, որ առաջատարը` Ջովաննի Վեսկովին, հաշվետու տուրում արձանագրեց ոչ-ոքի արդյունք, Սևակ Մխիթարյանը կրճատեց նրա հետ միավորների տարբերությունը: Այժմ Սևակը Ջովաննի Վեսկովիին ընդամենը կես միավորով է զիջում: Առջևում, սակայն, դեռ 4 տուր կա, և Սևակն ի վիճակի է ոչ միայն հասնել, այլև շրջանցել իր հիմնական մրցակցին: