09/12/2009 10:07
Հռոմի պապի վրա մահափորձ կատարած թուրքին ազատ կարձակեն
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ազատ արձակել ահաբեկիչ Մեհմետ Ալի Ագջուին, ով 1981 թ.-ի մայիսի 13-ին մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հանդեպ: Այս մասին հայտնում է Ինֆոքս-ը` վկայակոչելով իսպանական El Pais թերթին:
Հիշեցնենք, որ «Գորշ գայլեր» խմբավորման անդամ Մեհմետ Ալի Ագջուն հարձակվել էր Հռոմում Հովհաննես Պողոս II-ի վրա և վիրավորել վերջինիս: Հանցագործը իսկույն ձերբակալվել էր և 19 տարի գտնվում էր ազատազրկման մեջ Իտալիայում:
Սակայն Հռոմի պապը նրան ներել էր և խնդրել, որ հանցագործին հանձնեն Թուրքիայի իշխանություններին: