09/12/2009 18:46
Վերաբացվել է Ջավախքի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին
Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ջավախքի Դիլիսկա` գյուղի 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբացման և վերաօծման արարողությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ վերաբացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Դիլիսկայի, Ախալքալաքի և մոտակա գյուղերի բազմաթիվ բնակիչներ, Վրաստանի հայկական կառույցների ղեկավարներ:
Վերաօծման արարողությունը կատարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցու վերանորոգումն իրականացվել է բարերար Սամվել Նահատակյանի նախաձեռնությամբ և միջոցներով: