09/12/2009 16:52
Սևակ Մխիթարյանի հաղթարշավը
23-ամյա միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը շարունակում է իր հաղթարշավը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնությունում: 8-րդ փուլում պարտության մատնելով Էվերալդո Մացուրային` Մխիթարյանը վաստակել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մոտակա մրցակիցները` գրոսմայստերներ Ժիլբերտո Միլոշը և Ջովաննի Վեսկովին, հայ շախմատիստից հետ են մնում կեսական միավորով: Հիշեցնենք, որ հաշվետու տուրից առաջ Վեսկովին էր առաջատարը, սակայն նա անսպասելիորեն պարտություն կրեց:
Ավելացնենք, որ Սևակ Մխիթարյանը գրոսմայստերի նորմա լրացնելու համար մնացած երեք տուրում պետք է վաստակի ընդամենը մեկ միավոր: