11/12/2009 10:28
Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստը
ԱՊՀ Տնտեսական խորհրդի 44-րդ նիստը կմեկնարկի այսօր Մոսկվայում:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության հեռանկարները` տեղեկատվական-մարկետինգային կենտրոննների ստեղծման և օգտագործման հարցում, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առաջխաղացումը ազգային շուկաներում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով Բելառուսի ԱԳ նախարարությանը:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ-երկրներում նյութական ռեսուրսների կառավարումն իրականացնող գործադիր իշխանության ղեկավարների Խորհրդատվական խորհրդի գործունեությունը:
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև արտադրանքի և ծառայությունների որակի բնագավառում ձեռքբերումների համար ԱՊՀ 2009 մրցանակների շնորհման հարցը: