11/12/2009 14:17
Սևակ Մխիթարյանը զիջեց իր սկզբունքային մրցակցին
Միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի 76-րդ առաջնության 9-րդ տուրում պարտություն կրեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովիից և այժմ 6,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Նրանից կես միավոր ավելի ունեն Վեսկովին եւ գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Սևակ Մխիթարյանին ևս մեկ միավոր է անհրաժեշտ` գրոսմայստերի նորմա լրացնելու համար: